Վերջնականապես ճշրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման (բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող), որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 220.504.800 դրամ: ԵՊՀ - 239 ուսանող, ՀՊՄՀ - 158 ուսանող, ՀՊՏՀ - 86 ուսանող, ԵՊԲՀ - 64 ուսանող և այլն:
Նախարարը տեղեկացնում է, որ մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չունեին բավարար ակադեմիական առաջադիմություն: